|
elections.am կայքում հրապարակված մասնակցության վերաբերյալ տվյալները, որոնք ներբեռնվել են համապատասխան ժամերին 11:00, 14:00, 17:00, 20:00 Ուշադրություն՝ 1 ընտրող 60 վայրկյանում նվազագույն տևողությամբ՝ գրանցման ցուցակների մեկ սեղանով տեղամասում 3 ժամում առավելագույնը կարող են մասնակցել մոտ 180 ընտրողներ, իսկ 2 ընտրացուցակով տեղամասում 3 ժամում 360 ընտրողներ, եթե հերթի բոլոր ընտրողներին քվեաթերթիկների փաթեթ տրամադրեին միանգամից, ապա մեկ ընտրողի ծախսած ժամանակը կարող էր նվազագույնը հավասարվել մոտավորապես 50 վայրկյանի, իսկ տեղամասերի 3 ժամվա թողունակությունները՝ 1 ցուցակի դեպքում 180 -ի փոխարեն կլինի 216, իսկ 2 ցուցակի դեպքում 360 - ի փոխարեն 432 ընտրողներ: Տեղամասերի իրական թողունակություններից ավելի մասնակցություն հնարավոր կլիներ, եթե ընտրողներին գրանցեին առանց անձերը հաստատող փաստաթղթերը ստուգելու, առանց ընտրողի համապատասխան տողը փնտրելու, ստորագրությունները ցուցակի ոչ համապատասխան տողերում դնելով, ընտրողի անձը հաստատող փաստաթղթի ոչ ճիշտ, պատահական տվյալներ լրացնելով կամ լցոնումներ իրականացնելով ու կեղծ ստորագրություններ ավելացնելով ցուցակներում: Առկա բացասական մասնակցություն արձանագրած, աղյուսակում առանձնացվող, տեղամասերում, այսինքն այն տեղամասերում` որտեղ elections.am կայքում զետեղված մասնակցության վերաբերյալ տվյալներով հաջորդ ժամի ընտրությանը մասնակցած ընտրողների թիվը ավելանալու փոխարեն նվազել է, մեկ ընտրողի քվեարկության տևողությունը նշվում է (-) թվով: |
|
Ընտրված է՝ 150 տեղամաս Ընտրող 204568 Մասնակից 115739 - % 56.58 Մասնակից 8:00 - 11:00 18557 Մասնակից 11:00 - 14:00 41931 Մասնակից 14:00 - 17:00 36185 Մասնակից 17:00 - 20:00 19066 |