Հայաստանի Հանրապետությունում նախորդ ընտրությունների վերլուծությունը ներկայացվել է 2010 թվականին լույս տեսած այս գրքում
Download book
Ներկայացվում են ընտրական իրավունքի հիմնական
սկզբունքներն ու ընտրություններում կիրառվող տարբեր
ընտրական համակարգերը, որոշ երկրներում կիրառված,
փոփոխված և այժմ գործող տարբեր ընտրակարգերը:
Պարզաբանվում են ընտրակեղծիքների տեխնոլոգիաները,
ընտրակեղծիքները կանխելու հնարավորությունները:
Առաջարկվում են ընտրությունների, քվեարկությունների և
քվեարկության արդյունքների ամփոփման, դրանց վերաբերյալ
որոշում կայացնելու արդարության չափը, մաթեմատիկորեն
ճշգրիտ գնահատելու մեխանիզմներն ու մեթոդոլոգիան:
Մենք առաջարկում ենք ընտրակեղծիքների բացահայտման
մեխանիզմ` ընտրական թվերը, ըստ տեղամասերի, միմյանց հետ
համեմատելու միջոցով, ինչպես նաև մանդատների բաշխման
հարաբերակցության հնարավոր փոփոխության ճշգրիտ հաշվարկի
և ընտրակեղծիքներից անկախ, արդար բաշխվող մանդատների
քանակն ու պատկանելիությունը որոշելու մեթոդ` "ԸՆՏՐԱԿԱՆ
ԹՎԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴ", տարբեր ընտրական
համակարգերի համար:
Հայաստանի Հանրապետության ընտրական համակար-գերի,
ընտրական օրենսդրության, դրանց փոփոխությունների և
կիրառության վերաբերյալ ներկայացվող որոշ մանրամաս-ները`
ընտրական օրենսդրության և տարբեր տարիների օրենսդրական
փոփոխությունների, անցած ընտրությունների, դրանց նկատմամաբ
արտահայտված կարծիքների վերաբերյալ, գրքում շարադրված
վերլուծություններն ու եզրակացու-թյունները հիմնված են
փաստերի, վիճակագրական տվյալների, հրապարակված
պաշտոնական թվերի, մաթեմատիկական ճշգրիտ վերլուծական
հաշվարկների վրա:
Գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր
հետաքրքրված են ընտրական իրավունքով, ընտրություններով և
ընտրակեղծիքների օբյեկտիվ գնահատմամբ: