ԸՆՏՐԱԿԱՆ ԹՎԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻ ՄԱՍԻՆ

Կայքի մասին » ԸՆՏՐԱԿԱՆ ԹՎԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻ ՄԱՍԻՆ

Լյուդվիգ Խաչատրյանի հեղինակած "Ընտրական իրավունքն ու ընտրակեղծիքները" (ISBN 978-9939-53-733-7) գրքում ներկայացված` "ընտրական թվերի համադրության և քվեների բաշխման հարաբերակցության հնարավոր փոփոխության ճշգրիտ հաշվարկի և ընտրակեղծիքներից անկախ, արդար բաշխվող քվեների քանակն ու պատկանելիությունը որոշելու մեթոդների" հիման վրա նախապատրաստված և գործարկվող էլեկտրոնային մոնիտորինգի ծրագրի միջոցով` հնարավորություն է տրվում յուրաքանչյուր ընտրողին ընտրական ցուցակներում, ըստ տարիքի, հասցեների գրանցված անձանց տեսնելու, ստուգելու, ցուցակները ճշտելու, իրականացվում է ընտրությունների արդարության չափի գնահատման, քվեարկության գործընթացի և քվեարկության արդյունքների ճիշտ և մաքուր հաշվարկների վերահսկողություն, քվեարկության արդյունքները ճշգրիտ ու արագ գնահատելու, և ընտրական գործառույթների արագ վերլուծություններ:

Իրականացվում է ընտրողների քվեարկության մասնակցության վերաբերյալ և  ընտրությունների արդյունքների մաթեմատիկական լիարժեք վերլուծական հաշվարկներ, հիմնականում պաշտոնական հրապարակվող տվյալների հիման վրա: Այն իրականացվում է մարզերի, ընտրատարածքների, բնակավայրերի, տեղամասերի համապատասխան բազաներում լրացվող տվյալների ինչպես նաև, ընտրությանը մասնակցած ընտրողների թվերի և քվեների աղյուսակներում լրացվող տվյալների, բոլոր ընտրական թվերի համադրության արդյունքում:


Քվեարկության օրվա ընթացքում, ըստ տեղամասերի, ստուգվում է ֆիզիկապես հնարավորից ավել մասնակցությունն ու առանձնացվում է համապատասխան տեղամասերը:

Անմիջապես հաշվարկվում և ցույց է տրվում քվեարկության արդյունքներն ու համեմատական վերլուծական տվյալները:

Բացահայտվում ու առանձնացվում է օրենսդրության պահանջներից և ընտրական ընթացակարգի պայմաններից շեղումներով, անճշտություններով, լցոնումներով, ինչպես նաև ընտրողների, քվեաթերթիկների, ծրարների, մասնակցության, քվեների թվերի և մյուս բոլոր ընտրական թվերի իրար մեջ անհամապատասխանություններ պարունակող տեղամասերը, այսինքն` ընտրակեղծիքներով տեղամասերը:

Ցույց է տրվում ընտրակեղծիքների ազդեցության չափը քվեարկության արդյունքների վրա, որի հիման վրա ներկայացվում է ընտրությունների առավել հնարավոր իրական արդյունքները:

Ծրագիրը գործում է ընտրական իրավունքի և ընտրական օրենսդրություններում կիրառվող մեթոդների պահանջներին համապատասխան:

Էլեկտրոնային մոնիտորինգի արդյունքները, համապատասխան դիագրամներով, աղյուսակներով, արագ հրապարակվում են Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի վեբ կայքում:








« Վերադարձ