ELECTIONS COUNT |
E-MONITORING |
DATA ANALYSIS |
Փաստ է, որ Հայաստանի Հանրապետության պետականության խնդիրների լուծումը փորձում է իրականացվել քաղաքական հայտարարությունների մակարդակով և ցավալին այն է, որ այդ հայտարարությունները հնչվում են շահադիտական նպատակներով, միջանձնային են, շատ հաճախ հասցված բամբասանքի մակարդակի երբեմն աբսուրդային: Հետաքրքիր է, թե ներքաղաքական, ինֆորմացիոն, անձնական թշնամանքի հասնող հակամարտություններն ու խարդավանքներն ինչ հետևանքներ կարող են ունենալ, արդյոք հանրության մեծամասնությունը պատրաստ է տարբերակել լավն ու վատը, կեղծն ու անկեղծը և անել համապատասխան հետևություններ՝ գնահատելով գործերը:
Այն որ հեղափոխության արդյունքում երկրի ղեկավարը, գործադիր և օրենսդիր իշխանությունները, ժողորդավարության հաստատման, դատաիրավական համակարգի արդարության պահանջներին համապատասխանեցման և հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում, ունենալով ընտրողների վստահությամբ ձեռք բերած հնարավորություն, ցանկանում են և պետք է պառլամենտական մեծամասնության որոշմամբ, կեղծված հանրաքվեով ընդունված սահմանդրության, ինչպես նաև սահմանադրական օրենքների փոփոխությունների միջոցով, ազատվեն իրենց համար անցանկալի, իսկ նախկին իշխանությունների ներկայցուցիչների, այդ թվում նաև ընդիմության անունից հանդես եկող որոշ անձերի համար, կարևոր պաշտոներ զբաղեցնող ցանկալի անձերից, այդ թվում ՍԴ անդամներից, միանգամայն պարզ է և հասկանալի: Պարզ է և հասկանալի, որ գործառույթներին դեմ նույնպես կլինեն, հարց է թե ովքեր և ինչու՞: Հետաքրքիր է թե կկարողանան արդյոք Ազգային Ժողովով իրականացնել համապատասխան սահմանադրական փոփոխություններ և սահմանադրական օրենքների փոփոխություններն առանց սահմանադրական դատարանին դիմելու, թե խնդրի հանգուցալուծմանը չեն հասնի և սահմանադրական դատարանի հարցով կարձանագրեն հերթական ձախողումը, որովհետև փոխությունների հետ կապված իրավաբանական տարբեր մեկնաբանություններով ու սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմում կլինի սահմանադրական դատարանին դատարանի անդամներով որոշում կայացնելու համար: Կարծում եմ, որ առայժմ հիմքեր չկան պնդելու թե երկրի ներկայիս ղեկավարը սեփական իշխանության պահպանման ու ժողովրդավարության դեմ քայլեր է ձեռնարկում, բայց նախորդ ժամանակներից գործող և առայժմ դեռ որոշակիորեն պահպանված համակարգը փոփոխությունների ենթարկման անհրաժեշտություն ունի, հետևաբար եթե չիրականացվեն ժողվրդավարության հաստատման, պետական մարմինների արդարությանը ծառայելուն միտված լուրջ նույնիսկ ոչ ստանդարտ քայլեր, որոնցից ամենակարևորը սահմանդրության փոփոխությունների, առանց կեղծարարության հանրաքվեի կազմակերպումն է, ընտրական օրենսդրության փոփոխությունների իրականացումը, մինչ հաջորդ ընտրությունները, ապա դա լրջագույն խնդիր կդառնա պետության, ազգային անվտանգության, ժողովրդի հետագա քաղաքակիրթ գոյության ապհովման համար: Կարևոր հարցն այն, թե արդյո՞ք նախորդ իշխանություններին՝ գերակշիռ մեծամասնությամբ մերժած, իշխանափոխություն իրականացրաց, հանրությունը այսօր էլ է՞ ուզում համակարգային լուրջ ու արդարությանը միտված փոփոխությունները թ՞ե ոչ: Նշված հարցի պատասխանը կերևա հանրաքվեով նոր սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների ընդունման ժամանակ, եթե նման հանրաքվե տեղի ունենա և հաջորդ ընտրությունների արդյունքներով եթե դրանք չկեղծվեն: Գործող պետական կառավարման համակարգը և ընտրությունների կարգը 2015 թվականին կեղծված հանրաքվեով ընդունվեց սահմանադրություն որով 2018 թվականին անցում կատարվեց պառլամենտական կառավարման համակարգի: Արդյո՞ք 2018 թվականի Մայիսին հնարավոր կլիներ ժողովրդական ընդվզման միջոցով հասնել՝ փողոց դուրս եկած հանրության գերակշիռ մեծամասնության պահանջով Վարչապետի պաշտոնում ընտրելուն ընդվզման առաջնորդին, իսկ հետո նոր պառլամետի կազմավորմանը, նույնիսկ նախորդ պառլամենտական մեծամասնություն ներկայացնող կուսակցությանը հանրության քվեարկությամբ մերժումով, եթե 2017 թվականին, թեկուզ և Ազգային Ժողովի ոչ արդար ընտրություններով, պառլամենտի մեծամասնությունն ապահոված կուսակցական ցուցակը գլխավորած և ընտրված վարչապետը, 2018 թվականի ապրիլ ամսին, չփոխվեր լիազորությունների ժամկետն ավարտած պրեզիդենտով: Պարզ ասած, Խորհրդարանական կառավարման համակարգը այն է, երբ երկրի ղեկավարը, ով հանդիսանում է նաև գործադիր իշխանության ղեկավարը, ընտրվում և պաշտոնանկ է արվում Պառլամենտի կողմից: Հարց է, թե Հայաստանում կուսակցությունների ինստիտուտը ներկուսակցական ժողովրդավարությամբ կայացած է արդյոք: Միթե չկա որակյալ ու բարձրակարգ ինտելեկտուալ էլիտայի ինչ-որ չափով բացակայություն, ու որպես այդպիսին, նրա կողմից հանրության վրա ազդեցության ոչ բարձր մակարդակ: Հարց է, թե հանրության գերակշիռ մեծամասնության քաղաքագիտակցական մակարդակն ինչպիսին է, և միթե այն հեշտությամբ չի ենթարկվել ու չի ենթարկվի խաբեության, մանիպուլացիաների, ինչը երևացէլ է իշխանությունը ժողովրդին չպատկանելու հանգամանքներով: Արդյո±ք հանրապետության ղեկավարի ու Պառլամենտի փոխվելով՝ գողապետականը համադրված ոստիկանապետականի հետ փոխվեց: Արդյո՞ք, թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչներն ավելի շատ անձնական շահերով և դրանից բխող վարքագծի դրսևորումներով չեն առաջնորդվում: Միթե մարդու իրավունքների ու ազտությունների անարդար և ապօրինի, բռնության գործադրմամբ սահմանափակման դեմ չեն ուղղված որոշ մարդկանց ու մարդկանց խմբերի գաղափարներն ու գործողությունները: Միթե ընտրողների գերակշիռ մեծամասնությունը չի քվեարկել ու չի քվեարկի ոչ թե կուսակցությունների, այլ անձերի՝ հատկապես կուսակցությունների ցուցակների առաջին համարների օգտին՝ չհետաքրքրվելով տվյալ կուսակցության գաղափարական բաղկացուցիչով: Արդյո՞ք կառավարման համակարգում, իրավապահ մարմիններում, ուժային կառույցներում, դատաիրավական մարմիններում ներգրավված անձանց մեծամասնությունը արդարության ու արդարադատության կողմնակից են, և ինչպես առաջ էր, ընտրակեղծարարության կազմակերպման ու մասնակցության իրենց մասնաբաժինը չեն ունենա, եթե վերևներից համապատասխան հրահանգի առկայություն լինի կամ այսպես կոչված ֆինանսատնտեսական էլիտայի կողմից համապատասխան առաջարկությամբ ֆինանսավորում ստանան: Արդյո՞ք դատաիրավական համակարգը և Սահմանադրական դատարանը ամենացածր վստահությունը չունեն հանրության մոտ և ընդհանուր առմամբ չէն շարունակի գործել ժողովրդի ու ժողվրդավարության դեմ, եթե դատաիրավական համակարգի լրջագույն փոփոխություններ չլինեն: Արդյո՞ք արդարության և արդարադատական խնդիրները լուծված են և անձերով պայմանավորված չէ քաղաքական այս կամ այն մոտեցումները, թե հանրության մեծամասնության քվեն ստացած պառլամենտական մեծամասնության, թե ընդդիմություն ներկայցող կամ իբր իրավական պետության պաշտպանության թեզով հանդես եկող ժողովրդավարության հաստատման դեմ հանդես եկողները: Մի թ՞ե քաղաքական որոշմներով չէ, որ հնարավոր է հաստատել կամ արդար ժողովրդավարական իրավական պետություն, կամ պահել ու խորացնել անարդար երևույթներն ու կոռուպցիոն պետական կառավարման համակարգի երևույթները, այդ թվում ժողովրդից իշխանության խլման միջոցով բռնապետական կարգերին վերադարձի հնարավորությունը: Մի թ՞ե առավել կարևորն չէ այն, որ շրձադարձային որոշումների կայցման հարցում չկեղծվող հանրաքվեների միջոցով հանրությունը պաշտպանի կամ դեմ լինի այս կամ այն քաղաքական որոշմանը, որը ենթակա կլինի պարտադիր կատարման: Հաշվի առնելով վերոգրյալները՝ նկատենք, որ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում, ընտրողի մեկ ձայնի իրավունքի սկզբունքով խորհրդարանական ընտրությունները ընդամենը վեր են ածվում վարչապետի, իսկ ավելի ճիշտ, երկրի ղեկավարի ընտրության: Պատկերացրեք, թե ինչ քաղաքական հետևանք կլինի, եթե հանկարծ Ազգային Ժողովը գահընկեց անի ընտրողների գերակշիռ մեծամասնության քվեն ստացած վարչապետին, որի քվեների հաշվին մանդատներ են ստացել նրա թիմակիցների գերակշիռ մեծամասնությունը: Կամ կարո±ղ է արդյոք, վարչապետին փոխելու անհրաժեշտության դեպքում ներքաղաքական ճգնաժամ չլինել, հատկապես, եթե նոր ընտրություններով խնդրի կարգավորման հարց չլուծվի: Նշենք, որ ցանկացած կառավարման համակարգի դեպքում խնդիրներ կառաջանան, եթե երկրի ղեկը պաշտոնապես տնօրինողը հանրության կարծիքին հակառակ, ընտրակեղծարարության միջոցով հնարավորություն ունենա ապահովել ղեկի պահպանությունը: Պետական կառավարման խորհրդարանական համակարգում վարչապետի փոփոխությունը Ազգային ժողովի կողմից քաղաքական ցնցումների տեղիք չի տա, եթե Ազգային Ժողովի բոլոր պատգամավորները ընտրված լինեն իրենց քվեներով և քաղաքական լուրջ կշիռ ունենան՝ վայելելով ընտրողների վստահությունը, կամ եթե պառլամենտը կազմավորվում է 100% համամասնական ընտրական համակարգով, որևէ կուսակցության օգտին ընտրողի մեկ ձայնի իրավունքի սկզբունքով, ապա տեղի ունենան նոր պառլամենտական ընտրություններ: Ընդ որում պետք է կիրառվի այդ ժամանակահատվածում իշխանության ղեկը տնօրինող անձի իմչպես նաև փողային ազդեցությամբ անարդար կերպով քվեարկության վրա ազդելու հնարավորությունների սահմանափակման մեխանիզմներ, այլապես, պարզապես միամտություն կլինի հույս դնել, որ ընտրությունների վրա անարդար կերպով ազդելու հնարավորության դեպքում իշխանության ղեկը տնօրինողը չի օգտվի այդ հնարավորությունից: Հետևաբար, ցանկացած կառավարման համակարգի դեպքում գործադիր իշխանության փոփոխության դեպքում արժե մտածել համապետական մեկ ընտրատարածքով, համամասնական նախապատվության իրավունքի սկզբունքով ընտրական համակարգի և մանադների բաշխման այնպիսի սկզբունքի մասին, որը թույլ կտա ընտրողներին ձայն տալ ոչ միայն որևէ կուսակցության օգտին, այլ նաև տարբեր թեկնածուների օգտին՝ ընտրողին վերապահելով մեկից ավելի՝ բազմաթիվ ձայների իրավունք: Արդյունքում կունենանք ընտրողների իրական կարծիքին առավելագույնս համապատասխան պատգամավորներով Ազգային Ժողովի կազմավորում: Հարց է, թե նախատեսվող սահմանադրական բարեփոխումների համատեքստում, նախապես ոչ դոգմատիկ մոտեցմամբ, քննարկվելու է արդյոք հայեցակարգ որով՝ 1. Կնախատեսվի առավել բարձրակարգ ժողովրդավարություն և արդարություն ապահովող բարեփոխումներ: 2. Կներդրվի երկրի անվտանգությունն ապահովող ու ճգնաժամերից հանրության օգնությամբ անցնցում ելքեր նախատեսող կառավարման մոդել, որը հնարավորություն չի ընձեռի կրկնելու իշխանությունը ժողովրդից խլելու և այն, իբր օրենքի ուժով, պահելու նախորդ և ինչ որ չափով դեռևս պահպանվող դառը իրադարձություններն իրենց ծանր հետևանքներով: 3. Կլուծվեն հանրության վստահությունը վայելող, մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող անձանցով իշխանությունների տարբեր ճյուղերի կազմավորման հնարավորությունների ապահովման խնդիրները: 4. Կհաստատվեն իշխանությունների տարանջատման ու փոխզպվածության հնարավորությունը նախատեսող, գործնականում կիրառելի մեխանիզմների ներդրումն ապահովող սահմանադրական նորմեր, անկախ իշխանության տարբեր ճյուղերի ղեկավարների ու նրանց կողմնակիցների ցանկություններից և իհարկե հանրության իրական կարծիքներից կախված լուծումների հնարավորությամբ: 5. Կհաստատվի իշխանության տարբեր ճյուղերի անկախ, բայց փոխադարձ բարձր վերահսկողության հնարավորությունների ամրագրմամբ համակարգ, իսկ հակաօրինական կամ հակաժողովրդավարական գործունեության դեպքում, պաշտոնազրկման և պատասխանատվության ենթարկելու արդարադատական հնարավորություն, ինչպես նաև հանրությանը դիմելու և հանրաքվեի միջոցով խնդրի կարգավորման մեխանիզմներ: 6. Պաշտոններ զբաղեցնելու հարցում կներդրվի մասնագիտական ու մարդկային որակները հաշվի առնող մեխանիզմներ, որտեղ առավելագույնս հաշվի կառնվի ընտրողների իրական կարծիքներն՝ ապահովելով երկրի ղեկավարների՝ նախագահի, վարչապետի, պատգամավորների, դատական համակարգի ղեկավար կազմի, դատավորների պաշտոններում անձանց ընտրություններն ու նշանակումները: 7. Ինստիտուցիոնալ մակարդակով կլուծվի պետական տարբեր կառավարման մարմինների արդարության պահանջները բավարարող գործունեության իրավական հիմքը, որն էլ կապահովի արդարադատություն ապահովող օրենքների պահանջների կատարումը պետական ու տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ծառայողների, աշխատակիցների կողմից, ովքեր չեն ենթարկվի ղեկավարների հակաօրինական պահանջներին, անկախ այն բանից, թե ովքեր կլինեն երկրի, պետության, դատական համակարգի, օրենսդիր, գործադիր իշխանության ղեկավարները: Ինչ վերաբերում է ընտրական համակարգին, պետք է նկատի ունենալ, որ եթե կիրառվի միայն որևէ կուսակցության օգտին, ընտրողի մեկ ձայնի իրավունքի սկզբունքով ընտրական համակարգ, այսինքն՝ կապված կուսակցական ցուցակներով ընտրություններ, ապա պարզ է, որ խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման դեպքում, ընտրությունները կլինեն ավելի շուտ վարչապետի ընտրություններ և մրցակցությունը կլինի հիմնականում վարչապետի թեկնածուների միջև, հետևաբար պատգամավորները կընտրվեն ավելի շուտ կուսակցության ցուցակի առաջին համարի քվեներով: Տվյալ դեպքում, ներկուսակցական ժողովրդավարության բացակայության պայմաններում, դժվար կլինի սպասել պառլամենտի քիչ թե շատ անկախություն վարչապետից կամ պատգամավորների անկախություն՝ իրենց պառլամենտում տեղեր ապահոված անձից և նրա շահերը սպասարկելու գործառույթներից: Հարց է նաև, թե պատրաստ է արդյոք ներկայիս իշխանությունը, ոչ դոգմատիկ մոտեցում ցուցաբերելով, ներդնել այնպիսի ընտրական համակարգ որով՝ 1. Կընտրվեն ընտրողների իրական ցանկություններին համապատասխան քվեներով հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, մասնագետների թվից նույնիսկ դատական իշխանության ղեկավար կազմը, ընդ որում նախագահն ու դատավորները երկար ժամանակով: 2. Կապահովվի յուրաքանչյուր պատգամավորի, այդ թվում նաև վարչապետի հնարավոր թեկնածուի, հանրապետության ողջ տարածքով քաղաքական վարկանիշի գնահատման մեխանիզմի կիրառումը, ընտրողների իրական կարծիքը բացահայտող քվեներով Ազգային ժողովի կազմավորումը, այլ ոչ թե կպահպանվի այլոց քվեների հաշվին մանդատների բաշխման մեխանիզմը: 3. Կբացառվի ընտրակեղծարարությունը և նվազագույնի կհասցվի փողային, թաղային, վարչական ռեսուրսների չարաշահման հնարավորություններն ու դրանց ազդեցությունները ընտրություններում: Կներդրվի առավել կատարյալ էլեկտրոնափաստաթղթային քվեարկությունների համակարգ, որով մեծապես կբացառվի առանձին մարդկանց, մարդկանց խմբերի, հնձնաժողովներում ներգգրավված անձանց, մանակցությամբ ընտրակեղծիքների կազմակերպման և իրականացման հնարավորութունները և կապահովվի, հանրության համար, քվեարկության արդյունքների անմիջական տեսանելիությունն ու նաև փաստաթղթավորված քվեների ստուգման հնարավորությունը մարկանց կողմից: Արժեր մտածել առավել քաղաքակիրթ ու 21-րդ դարի պահանջներին համապատասխան օրենսդիր, գործադիր և դատական մարմիններ ունենալու, քաղաքակրթական բարձր մակարդակի ժողովրդավարության ապահովման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ առավել կատարյալ ընտրական համակարգի և հանրաքվեներով հարցերի լուծման մեխանիզմների ներդրման մասին: Միայն թե հարց է, արդյո՞ք պատրաստ է ներկայիս իշխանությունն ու նրան վստահած հանրության մեծամասնությունը քաղաքակրթական թռիչքաձև առաջնթաց ապահովել թե… Պետք չէ մոռանալ, որ ժողովրդավարության դեմ ուղղված խեղափոխության կողմնակիցներ եղել են կան ու կլինեն ցանկացած երկրում, իսկ Հայաստանում նրանք քիչ չեն և նրանց ուղղորդողները նյութական, և ոչ միայն, լուրջ ռեսուրսների ու կապերի են տիրապետում: Եթե ժողովրդավարության կողմնակից հանրությունը զգոն չլինի, ապա 1990 –ականներից հետո տեղի ունեցած ցավալի իրավիճակները կարող են կրկնվել: Խոսքն իրականում այն իրավիճակների մասին է, երբ քաղաքական էլիտայի, թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչների սեփական եսն ու ամբիցիաները պետության, պետականության ու հանրության շահերց վեր են դասվել: Արժե հիշել նաև այն, որ 1990-ականների երկրորդ կեսից հետո, ցավոք, հանրության բավականաչափ մասը կեղծ արժեքների պրոպագանդայի, գողական մտածելակերպի ու խաբեության զոհ դարձավ, ստորադասելով մարդու իրավունքները, ազատություններն ու արժանապատվությունը, գերադասելով փողի և ուժի գերակայության արժեքները մասնակցեց պետական մակարդակով կազմակերպվող ընտրակեղծարարության գործառույթներին: Պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ անկախ ընտրական համակարգից, մարդկանց փոքր մասն է հակված կուսակցական գաղափարախոսական հիմքերի հիման վրա քվե տալ որևէ կուսակցության, իսկ մեծ մասը պարզապես քվեարկել է ու քվեարկելու է ելնելով այս կամ այն անձի նկատմամբ իր ունեցած վերաբերմունքից: Չպետք է մոռանալ, որ խաբեության ու ընտրակեղծարարության կազմակերպիչների ու ակտիվ մասնակիցների մեծ մասը դեռ մնացել են պետական պաշտոններում: Առայժմ դժվար է կռահել, թե այսպես կոչված քաղաքատնտեսական էլիտան դիմություն, թե ընդդիմություն, ինչպիսի շահագրգռվածություն ունեն և ինչ շարժառիթներով կգործեն իշխանությունը պահելու, կամ այն վերցնելու, կամ օրենսդիր մարմնում տեղեր ունենալու համար: Նշվածը պարզ կդառնա նախատեսվող սահմանադրական բարեփոխումների և ընտրական օրենսգրքի նախագծերի քննարկումից և դրանց պատրաստվող տարբերակներից: Իհարկե, լավ կլիներ, որ երկրում ձևավորվեր ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող երիտասարդների էլիտա, ով հանրության վրա ավելի մեծ ազդեցություն կունենար ֆինանսատնտեսական օլիգարխիայի փոխարեն, երկրի քաղաքական խնդիրների լուծման հնարավորությամբ, սակայն, ցավոք, հանրության քաղաքակրթական ոչ բարձր մակարդակը դեռ նման հնարավորությունները սահմանափակում է: Բայց դա չի նշանակում, որ իշխանություններն այդ ուղղությամբ չպետք է մտածեն և անհրաժեշտ է որ ձեռնարկեն մտածված ու հավասարակշռված համապատասխան քայլեր, այլապես ժամանակի կորստի ու պահը բաց թողնելուց հետո հանրության հիասթափության պատճառով նորից կստացվի թե…, իր ծանր հետևանքներով: |