Կայքի մասին

Կայքերը պատրաստվել են ընտրատեղամասերում հնարավոր ընտրակեղծիքների և թերությունների բացահայտման, հետագայում արդար, ազատ, առանց ընտրակեղծիքների ու թերությունների ընտրություններով իշխանությունների կազմավորմանը նպաստելու նպատակով:

2021 թվականի ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգի կայքը պատրաստվել է հեղինակի միջոցներով: Ընտրական թվերի համադրության մեթոդի հիման վրա, մինչև 2012 թվականի և 2018 թվականից հետո ընտրությունների, էլեկտրոնային մոնիտորինգի միջոցով վերլուծությունները հեղինակի կողմից իրականացվել և հրապարկվել են medindex.am, electionscount.info կայքերում և այլ հրատարակություններում:


Բաց Հասարակության Հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսավորմամբ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, ծրագրերի ղեկավարի հետ միասին հեղինակի ղեկավարությամբ մոնիտորինգային խումբը՝ 2012թ․ ապրիլի 1-ից մինչև 2019 թ. հունվարի 31-ը ընտրական թվերի վերլուծական հաշվարկները իրականացրել և հրապարակել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության վեբ կայքից https://transparency.am/, ցուցադրման համար ստեղծված http://elections.transparency.am/ կայքում:

Դրամաշնորհային ծրագրերն իրականացվել են ԱԺ 2012թ․, 2017թ․ և 2018թ․ արտահերթ ընտրությունների, 2013թ․ նախագահական և Երևանի ավագանու, ինչպես նաև 2015թ․ սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամանակահատվածներում։

ԹԻՀԿ-ի նշված վեբ կայքում, հեղինակի կողմից նախաձեռնվել և վերլուծությունների համար նախատեսվել ու տեղադրվել են նաև լրացուցիչ հնարավորություններով էջեր, իսկ կայքի անխափան և անընդմեջ գործունեությունը՝ վերը նշված դրամաշնորհային ծրագրերի միջև ընկած ժամանակահատվածներում և 2019 թվականի հունվարի 31-ից մինչև կայքի կառավարման հասանելիության ավարտը (2019 թվականի ապրիլ), հնարավորության սահմաններում, ապահովվել է հեղինակի և վեբ կայքի ծրագրավորող - կայքի գործունեությունը կարգավորողի ջանքերով ու միջոցներով:

Նկատի ունենալով հետագայում դրամաշնորհային ծրագրի բացակայությունը և http://elections.transparency.am/ կայքի կառավարման հասանելություն չունենալը, հեղինակը գործընկերոջ հետ միասին, 2012-ից 2018 թվականների ընտրությունների վերլուծությունները դիտելու առանձին հնարավորություն են ապահովել, նաև իրենց՝ electionscount.Info, կայքի միջոցով որում ներկայացված են նախորդ և 2021 ընտրությունների վերլուծությունները:


http://2021.electionscount.info/ կայքը պատրաստել են Լյուդվիգ Խաչատրյանը, Գայանե Մարգարյանը, Լուիզա Թոփչյանը



« Վերադարձ