Եզրակացություն

2021 թվականի ընտրությունները ևս հեռու էին ազատ, արդար, առանց ընտրական թվերի անհամապատասխանություններ արձանագրած տեղամասերի, բացարձակ մաքուր քվեարկության ընթացքով և ձայների ճշգրիտ հաշվարկով, բնութագրվելու հեռանկարից:

Չնայած եթե 2021 թվականի ընտրությունները համեմատենք 1991 թվականից հետո մինչև 2018 թվականը տեղի ունեցած ընտրությունների հետ, երևի թե կարելի կլինի համարել թերևս քվեարկության գործընթացներով առավել մաքուր ընտրություններ: Նշենք, որ խոսքը վերաբերում է քվեարկության գործառույթներին և ընտրական թվերի համեմատություներին: Սույն պնդումների հավաստիությունը կարելի է ստուգել համեմատելով 2017, 2018, 2021թթ ընտրական թվերը, օգտվելով նաև կայքի ընձեռած վելուծելություններ իրականացնելու հնարվորութուններից:

Թերևս դժվար կլիներ, ողջախոհության բացակայաության պարագայում, երկրի ղեկավարի՝ վարչապետի, վարչապետության թեկնածուներին տրվող ձայների հիման վրա, պառլամենտ կազմավորելու համար, ավելի լավ արտահերթ ընտություններ անցկացնել: Հաշվի առնելով ընտրողների մեծամասնության միայն որևէ անձի օգտին քվեարկելու մղումները, մոտ երկու միլիոն առկա քաղաքացիներով երկրում, այսպես կոչված իբր կուսակցական առաջնորդներ, միայն իրենց անձը որպես քաղաքական առաջնորդ տեսնելն ու անձնական շահերը գերադասելով 25 քաղաքական միավորներով քվեարկվելու իրողությունները, իսկ որոշ դեպքերում նաև վարչական և ֆինանսատնտեսական միջոցների չարաշահումներն ու նույնիսկ ընտրակաշառքների կիրառումները:

Այլ երկրների փոխգործակցությամբ սանձազերծած պատերազմի ու պարտության մեղքը միմյանց վրա բարդելով, սեփական մեղքերը չընդունելով, հնի վերադարձի և որոշ առումներով թվացյալ նորի հաստատման ու ամարապնդման պայքարի մատուցման, ինչպես նաև ամենաշատ ռեսուրսների տիրապետման ու դրանց օգտագործման արդյունքում, ողջ մանդատները ստացան՝ ներկա վարչապետը 71, երկրորդ նախագահը 29, երրորդ նախագահի թիմը 7 մանդատ, քվեարկությանը մասնակցած ընտրողների 53.6%, 20.9%, 5.2%, քվեներով և 20,3% քվեների անիմաստանալու հետևանքով:



Այն ժամանակահատվածում և պայմաններում որոնցում անցան արտահերթ ընտրությունները պետք է հաշվի առնել նաև հետևյալները՝

  1. Անկախությունից հետո, երկրում ընտրակեղծիքներով, ոչ արդար իշխանությունների կազմավորման և կոռուպցիոն պետական կառավարման համակարգի ամրապնդումը:
  2. Երկրի անվտանգության ապահովման խնդիրը միայն մեկ այլ երկրի հույսին թողնելը և միջազգային հանրության մոտեցումների հետ իրականում հաշվի չնստելն ու դրա հետ մեկտեղ իրականում երկրի պաշտպանական համակարգն ու ռազմական կարողությունները ժամանակակից պահանջներին չհամապատասխանեցնելը:
  3. Իմ կարծիքով, ցավոք սրտի չէր ընկալվում և կարծում եմ այսօր էլ չի ընկալվում չափազանց պարզ ու տրամաբանական մի բան, որ ցանկացած երկիր առաջնորդվում է այդ երկրի՝ տվյալ պահի, ղեկավարի մոտեցումներով ու շահերով, հատկապես ոչ դեմոկրատական երկրի, իսկ հնարավորության դեպքում կեղծարարությամբ ու ուժի գործադրմամբ իշխանություն վերցնելու, ինչպես նաև առկա տարածքային վեճերը լուծելու պրակտիկան աշխարհիս երեսից դեռ չեն վերացել և գուցե երկար ժամանակ չվերանան:
  4. Կորոնավիրուսով պայմանավորված համավարակն ու Արցախյան պատերազմում պարտությունը:
  5. Վարչական, ֆինանսատնտեսական, տեղեկատվական միջոցների անհավասարաչափ ուղղորդվածություններն ու երբեմն ոչ պատշաճ, նույնիսկ հակահայկական նպատակներով կիրառությունները:
  6. Պատերազմի վիճակում գտնվելու, անկախության ու ինքնիշխանության իրականում հնարավոր կորստի վտանգի ներքո լինելու, ժամանակակից աշխարհաքաղաքական վերափոխումների հորձանուտում գտնվելու, ինքնուրույն որոշումների կայացման և դրանց իրագործման չափազանց սահմանափակ հնարավորություններ ունենալու փաստացի վիճակը:

Ներկայումս կարևոր է, որ Հայաստանը չկորցնի նաև ֆորմալ անկախությունը և քիչ թե շատ հնարավոր ամրապնդվող ինքնիշխանության պահպանման հնարավորությունները, ոչ միայն արտաքին ազդեցության, այլ նաև ներհայկական ամեն գնով իշխանության և հանրությանը կեղեքելուն ձգտողների ապօրինի գործունեության, այդ թվում նրանց կողմից, կեղծ հայրենասիրական մղումներով, Հայաստանում հնարավոր ահաբեկչության կազմակերպման և իրականացման արդյունքում: Կարծում եմ, որ Հայաստանն անկախությունն ու ինքնիշխանությունը և քաղաքակիրթ երկիր դառնալու հնարավորությունը ամբողջությամբ չի կորցնի:

Մնում է հուսալ, որ կկազմավորվի ինտելեկտուալ և մարդկային բարձր որակներով օժտված երիտասարդ քաղաքական՝ պատրանքային ընկալումներով հանրությանը չմոլորեցնող, էլիտա, որի՝ իրավիճակից բխող ոչ ստանդարտ լուծումներով, գործունեության շնորհիվ Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը կկարողանան՝

  1. Ապահովել անկախ Հայաստանի անվտանգ գոյությունը, ինչպես նաև հայերով բնակեցված Արցախի, որպես պետական միավորի գոյությունը և լուծել աշխարհաքաղաքական խնդիրներ լուծող պետությունների կողմից նրա ճանաչման հարցը:
  2. Հաջորդիվ գործնականում ներդնել արդարության ու արժանապատվության բարձրակարգ քաղաքակրթական պահանջներին բավարարող պետական կառավարման համակարգ և գործարկել ժողովրդավարական բարձր մակարդակի ընտրություններով կազմավորվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման կոռուպցիայից զերծ ինստիտուտներ:
  3. Նպաստել այնպիսի քաղաքական ռազմավարական նշանակության համակարգային փոփոխությունների նախագծերի ստեղծմանն ու ներդրմանը, որոնց արդյունքում պետական կառավարման մարմինները կգործեն արդարության ու մասնագիտական բարձր որակների շրջանակներում, ստիպված չլինելով ծառայել, որոշ մարդկանց նեղանձնական և մեկ այլ ոչ քաղաքակիրթ պետության ղեկավարի շահերին:

Ի վերջո պետք է հասնել նրան, որ կանոնակարգվի սահմանադրությունն ու օրենսդրությունն այնպես, որ հաջորդ թեկուզև թերևս իրադարձությունների հետագա զարգացումների բերումով շատ կարճ ժամանակահատված հետո հնարավոր, նոր ընտրություններում ընտրողներին վերապահվի իրավունք ուղղիղ ընտրություններով ընտրել և փոխել ինչպես երկրի ղեկավարին, այնպես էլ օրենսդիր մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի: Ընդ որում, թե քաղաքական միավորի, թե ընտրվող անձի վերաբերյալ բոլոր ընտրողների իրական կարծիքի բացահայտման հնարավորություն նախատեսող ընտրական համակարգով ընտրությունների միջոցով, որպիսի հետագայում անազնիվ պատեհապաշտներն ու նրանց խմբերը մեկընդմիշտ դուրս մղվեն ՀՀ - ում քաղաքական լուրջ և զգալի ազդեցություն ունենալու հնարավորություններից:



« Վերադարձ